«Դավաճանե՞լ եք՝ դավաճանում են ձեզ, չե՞ք սիրել՝ դադարում են ձեզ սիրել»․ Մարիամ Ալեքսանյան

Մարիամ Ալեքսանյանը իր երկրպագուների ու ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով ու դրանց կից գրառում կատարել։

Դերասանուհու լուսանկարներին կից առված ռուսերեն գրառումը թարգմանաբար նշանակում է․ «Այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է: Ինչի համար պայքարում եք, այն էլ ստանում եք․ դավաճանե՞լ եք՝ դավաճանում են ձեզ, չե՞ք սիրել՝ դադարում են ձեզ սիրել, մոռացե՞լ եք՝ մոռացել եք՝ մոռացել են ձեզ, վիրավորվել եք… Հետևաբար, մի վիրավորվեք հիմա… Փոխեք ինքներդ ձեզ և ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես ցանկանում եք: Ամեն ինչ միայն ձեր ձեռքերում է: Մի բողոքեք մարդկանցից, նրանք մեղավոր չեն…»