Ի՞նչ նորություն ունի Միհրան Ծառուկյանը

Միհրան Ծառուկյանը լավ նորություն ունի իր երկրպագուների համար, ինչ մասին հայտնել է հենց ինքը՝ երգիչը, իր ինստագրամյան էջում լուսանկար հրապարակելով։

Մհրանը լուսանկարվել է երաժշտական պրոդյուսեր Մարտին Միրզոյանի հետ ու հրապարակմանը կից գրել․ «Իմ շատ սիրելի հետևորդներ, շուտով ARMENIA TV-ի եթերում կլինի շատ գեղեցիկ անակնկալ: Տաղանդավոր ընկերոջս հետ պատրաստվում ենք»։ Ամենայն հավանականությամբ, Միհրանը նոր երգ է ներկայացնելու երկրպագուների ուշադրությանը։