Ովքե՞ր են պատմության մեծագույն կինոհերոսները․ հայտնի են հարցման արդյունքները

Empire ամսագիրն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել ու պարզել պատմության մեջ մեծագույն կինոհերոսներին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, ցուցակում առաջատարը Հարիսոն Ֆորդի մարմնավորած հնագետ և արկածներ որոնող Ինդիանա Ջոնսն է։

Առաջին եռյակում է Էլեն Ռիպլին «Օտարը» ֆիլմից  և Երկաթե մարդը։
Տասնյակում է Կապիտան Ամրիկան, Լյուկ Սկայուկերը, Բեթմենը, արքայադուստր Լեան, Ջեյմս Բոնդը, Սուպերմենն ու Սև հովազը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 77-ամյա Հարիսոն Ֆորդը կխաղա Ինդիանա Ջոնսի մասին 5-րդ ֆիլմում։ Lucasfilm ստուդիայի նախագահի խոսքով, ֆիլմը կլինի շարունակությունը, այլ ոչ թե շարքի մաս։