CNN-ի մերկ հաղորդավարը պատահաբար հայտնվել է կնոջ հրապարակած տեսանյութում

CNN-ի հեռուստահաղորդավարը՝ Քրիս Կուոմոն, պատահաբար, ամբողջովին մերկ հայտնվել է կնոջ տեսահոլովակում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Հաղորդավարի կինը` Քրիստինան, տեսանյութ է հրապարակել յոգայի մասին: Պարզվել է, որ ամբողջովին մերկ ամուսինը պատահաբար հայտնվել է կադրում: Նա կանգնած է դրսում, և ապակու հետևից երևում է նրա մարմինը:

Երբ այդ հետաքրքրաշարժ մանրուքը հայտնաբերվել է, տեսանյութը անմիջապես ջնջվել է համացանցից: Ցանցի օգտատերերը, սակայն, հասցրել են լուսանկարել այն և տարածել:

Նշվում է, որ Կուոմոն և նրա կինը չեն մեկնաբանում, թե արդյո՞ք մերկ մարմինը պատկանում է 49-ամյա հեռուստահաղորդավարին: