«Սիրում եմ նրանց զգեստները»․ Քիմ Քարդաշյանը գովազդել է իր սիրելի բրենդը, որի սեփականատերը սևամորթ է (լուսանկարներ)

Black Lives Matter միջազգային շարժումը շարունակում է մեծ տարածում գտնել ամբողջ Միացյալ Նահանգներում, ուստի ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը փորձում է իր հարթակն օգտագործել փոփոխությունների և իրազեկության տարածման համար, գրում է Daily Mail-ը։

Իրապատում շոուի աստղն Ինստագրամում պարբերաբար հրապարակում է JBD APPAREL բրենդի զգեստները, որի սեփականատերը սևամորթ է։

«Ձեզ ցանկանում էի պատմել իմ սիրելի բրենդի մասին, որի սեփականատերը սևամորթ է»,- գրել է 39-ամյա Քիմը։

Իրապատում շոուի աստղը երկրպագուներին կոչ է արել հետևել JBD APPAREL բրենդի գործունեությանը։ «Սիրում եմ նրանց զգեստները, հետևեք նրանց»,- գրել է Քիմը։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում լուսանկարների շարք էր հրապարակել, որտեղ կրում էր հիշյալ բրենդից վարդագույն կիպ զգեստ։

«Հետ հայացք 2020»,- լուսանկարներին կից գրել էր նա՝ իր տեսքն ամբողջացնելով նուրբ դիմահարդարմամբ և բարձր կապված երկար վարսերով։