44-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն և 22-ամյա Կամիլա Մորոնեն օրեր առաջ կիսվել էին լրագրողների հետ իրենց ամուսնանալու ցանկությամբ:
Սակայն աստղային զույգի ընկերները բացահայտել են նրանց կյանքից մի շատ կարևոր գաղտնիք:
Պարզվում է, որ աշխարհահռչակ դերասանը շուտով հայրիկ է դառնալու:
Ինքը՝ Կամիլան, ամեն կերպ փորձում է թաքցնելի իր հղիությունը, սակայն պապարացիները լուսանկարել են զույգին փողոցում զբոսնելիս, և այդ լուսանկարներում երևում է գեղեցկուհու փոքրիկ ու կլորացած փորիկը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զույգը խուսափում էր խոսել ամուսնությունից, իսկ Մորոնեն անգամ պնդում էր, որ հաջողակ աստղերը չեն կարող ընտանիք ունենալ, որովհետև կտուժի նրանց կարիերան:
Հիմա Լեոնարդոն խոստովանում է, որ հարսանիքը սարերի հետևում չէ:
Ինչևէ, հղի է Կամիլան, թե պարզապես գիրացել է, մենք կիմանանք մի քանի ամսից: