Ինչպե՞ս է Իրինա Թովմասյանը շնորհավորել քոլեջը կարմիր դիպլոմով ավարտած դստերը՝ Մեգինն

Իրինա Թովմասյանը շնորհավորել է իր ավագ դստերը՝ Մեգի Բադիրյանին միջին մասնագիտական կրթությունը քոլեջում գերազանցությամբ ավարտելու առթիվ ու իր ինստագրամում լուսանկարներ տեղադրել այդ հիշարժան օրվանից։ Իրինան հրապարակմանը կից գրել է․

«Մեգ, գիտես բոլորս որքան հպարտ ենք , շնորհավորում եմ ավարտեցիր կարմիր դիպլոմով քո միջին մասնագիտական European College in Armenia «կառավարման» բաժինը, շնորհակալ եմ իմ աղջկա անցկացրած 3 հրաշք ուսումնական տարիների համար, 12 տարիների ուսման արդյունքն է , քո սիրելի 82 դպրոցի արդյունքը նույնպես: Մեգ դու կոտրեցիր շատ ստերեոտիպեր՝ դու ցույց տվեցիր,որ կարելի է փոքրուց լիել շաաաատ զբաղված, անել ամեն ինչ, գնալ տարբեր խմբակներ, օրերով լինել նկարահանումների, մասնակցել արտերկրում մրցույթների, մասնակցել գրեթե բոլոր միջոցառումներին, սովորել քոլեջում անվճար, լինել ուս. խորհրդի նախագահ և էլի շատ բաներ, ունենալ դասերի համար քիչ ժամանակ, բայց լինել աշխատասեր և պատասխանատու, ունենալ ձգտում և նպատակներ և ահա քո կյանքի այս փուլի արդյունքը՝ «կարմիր դիպլոմ»: Իմ խելացի ու աշխատասեր աղջիկ շնորհավորում եմ քեզ»։