ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Այս մասին Ռիա նովոստիին ասել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։
«Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել, նա տանն է, նրա մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջիգարխանյանի ընկերը հայտնել էր, որ դերասանը հիվանդանոցում է ընթացիկ հետազոտությունների նպատակով։
Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը 2017 թվականից ի վեր պարբերաբար վատթարացել է, ինչի արդյունքում դերասանը հայտնվել է հիվանդանոցում։