Երգչուհի Անիվարը թողնում է կարիերան․ հայուհին հայտնել է՝ ինչով է այժմ զբաղվում

Օրերս ռուսաստանցի հայտնի երգչուհի և բլոգեր Անի Վարդանյանը, որը ելույթ է ունենում Անիվար կեղծանունով, հայտնել է, որ թողնում է կարիերան։

Չնայած երգչուհին վստահ է խոսել, երկրպագուները խնդրել են Անիվարին հետ վերադառնալ ու նորից երգել։ Նրանք շատ են հավանում հայուհու ձայնն ու երգերը։  Որոշումից երկու օր անց աղջիկն Ինստագրամում երկու լուսանկար է հրապարակել, որտեղ նրա ձեռքին խմորեղեն կա։

«Ամենաշատն աշխարհում սիրում եմ տանը մտերիմներիս հետ ժամանակ անցկացնել, այդ պատճառով վերջին իրադարձություններն ինձ համար ինչ-որ չափով նվեր էին»,- լուսանկարներին կից գրել է նա։

Անիի խոսքով՝ իրեն դուր է գալիս «տուն» բառը, որը «ասոցացվում է հոգեկան հանգստության, պաշտպանության, մտերիմների ու խոհանոցում թխվածքի հոտի հետ»։

«Ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնց իսկապես սիրում եք, վերջին շրջանում մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի էլ ավլի արժեվորել այս պահերը․․․Համեղ կարկանդակներ պատրաստեք ու լուսանկարներ հրապարակեք»,- նշել է նա։