Շատերը վախենում են գիրանալ ինքնամեկուսացման ընթացքում, բայց դա չի սպառնում հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին, ով անգամ կարանտինային ռեժիմի ընթացքում օրվա մեծ մասն անցկացնում է մարզասրահներում։
Օրեր առաջ պապարացիներին հաջողվել է լուսանկարել երգչուհուն։ Կադրերում երևում է, որ Լոպեսն իդեալական մարզավիճակում է։
Նշենք, որ ավելի վաղ պարզ դարձավ՝ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը ծրագրում են կորոնավիրուսից անմիջապես հետո ամուսնանալ։
Երկու տարի տևած հարաբերություններից հետո 2019 թվականի մարտին Ռոդրիգեսն ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին: Վերջինս տվել էր իր համաձայնությունը և արդեն սկսել էր զբաղվել միջոցառման կազմակերպման աշխատանքներով։ Արարողությունը ծրագրվում էր անցկացնել այս ամռանը՝ Իտալիայում, սակայն կորոնավիրուսի հետևանքով զույգը ստիպված է եղել հետաձգել միջոցառումը։