Ռավշանա Կուրկովան կեղծիքի զոհ է դարձել ու հայտնվել բարդ իրավիճակում

Մի քանի օր է, ինչ համացանցում տարածվում են դերասանուհի Ռավշանա Կուրկովայի լուսանկարը ու դրան կից արված մի հրապարակում, որը հավաստիացնում է, թե դերասանուհուն հազիվ են կարողացել փրկել բժիշկների սխալի պատճառով ու տեքստում գովազդվում է դեղամիջոց։ Շատերը հավատացել են այդ գովազդին, քանի որ դրա համար ընտրված լուսանկարում Ռավշանան վնասվածքներ ունի դեմքի վրա։

Պարզվում է, դերասանուհին դարձել է կեղծիքի զոհ ու բարդ իրավիճակում հայտնվել, քանի որ դեռ չի կարողանում գտնել դրա մեղավորներին։ Նա այդ մասին իմանալուն պես, իր ինստագրամյան էջում տեղադրել է այդ գովազգի լուսանկարն ու գրել․ «Ընկերներ, սա կեղծիք է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուղարկում էին ինձ այս «գովազդի» վերաբերյալ հաղորդագրությունները: Մի հավատացեք, խնդրում եմ, սրանք կեղծարարներ են։ Ինձ հետ ամեն ինչ լավ է, լուրջ հիվանդություններ չեմ ունեցել, ես առողջ եմ, գաղափար չունեմ, թե ինչ դեղ է դա ( ես երբեք չեմ գովազդել որևէ դեղամիջոց): Լուսանկարն էլ «The Brave» ֆիլմի նկարահանման հրապարակից է և դա պարզապես գրիմ է: