Նյուշայի ու դստեր լուսանկարները ընտանեկան ջերմ մթնոլորտում․ երգչուհին լուսանկարվել է առանց դիմահարդարման ու տնային հագուստով

Նյուշան ուրախացրել է երկրպագուներին, հրապարակելով իր ու դստեր՝ Սիմբայի նոր լուսանկարները։ Աստղային մայրիկը հաճախ է կիսվում իր ու փոքրիկի գեղեցիկ լուսանկարներով ու տեսանյութերով, բայց այս ֆոտոշարքն առանձնանում է իր պարզությամբ։

Երգչուհին և փոքրիկը լուսանկարվել են տնային հագուստով, իսկ Նյուշան անգամ դիմահարդարում չի արել։ Բնական ու ինքնաբուխ հույզերի արտահայտումն էլ ավելի է գեղեցկացրել նրանց լուսանկարները։ Հրապարակմանը կից Նյուշան նշել է, որ դուստրն արդեն կրկնօրինակում է իրեն ու ցանկանում է ունենալ այն ամենն ինչ մայրիկն ունի՝ անգամ կոշիկներն ու սուրճի բաժակը։