Դանիելա Ալվարեսը, ով դառնալով «Միսս Կոլումբիա»՝ տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել հիվանդանոցից, որտեղ երևում է, որ նրա աջ ոտքն անդամահատել են։
Լուսանկարն անտարբեր չի թողել երկրպագուներին․ հաշված րոպեների ընթացքում հազարավոր հետևորդներ հեղեղել են գեղեցկուհու լուսանկարի մեկնաբանությունների բաժինը հարցերով՝ ցանկանալով պարզել, թե ինչն է եղել անդամահատման պատճառը։
Մոդելի ձախ ոտքը ծնկից ներքև անդամահատվել է բարդությունների պատճառով, որոնք առաջացել են ստամոքսում ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո։ Երիտասարդ կնոջ մոտ ստորին վերջույթների իշեմիա է զարգացել։
Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին նշել է, որ չի ընկճվում, ու կարծում է, որ կյանքը դեռ նոր է սկսվում։