Հաջողությամբ նիհարելու և քաշ չհավաքելու համար անհրաժեշտ է ավելի քիչ կալորիա ուտել, քան օրգանիզմը ծախսում է: Բայց ինչպե՞ս հաշվել կոնկրետ օրգանիզմի համար կալորիաների ճիշտ քանակությունը:
Ամերիկացի գիտնականներն առաջարկում են հաշվել հետևյալ բանաձևով. մարդու քաշն անհրաժեշտ է բազմապատկել ակտիվության գործակցով, որը հաշվարկվում է այսպես. 28՝ չափավոր ակտիվություն, 31՝ միջին ակտիվություն և 33՝ հիպերակտիվություն։ Ստացվում է թիվ, որից պետք է հանել 15 տոկոս։
Կստացվի կալորիաների հենց այն անհատական թիվը, որոնք կարելի է օգտագործել սննդում անվտանգ և հաջող նիհարելու համար։
Մասնագետները փորձ են կատարել, որին մասնակցել են մինչև 50 տարեկան կամավորներ։ Նրանք բոլորը պետք է օրվա ընթացքում ուտեին այնքան կալորիա, որքան «նախատեսվում» էր վերը բերված բանաձևով։
Ձեզ ենք ներկայացնում նրանց արդյունքները։