«Արցախ» ֆուբոլային ակումբն այսուհետ ունի նոր անուն. երեկ վերջնականապես կնքվեց ակումբի նոր` Noah» անունը. այն, իհարկե, չէր կարող անցնել լուռ ու առանց միջոցառման: Ֆոտբոլիստներ, որոնք դեռևս մեկ տարի առաջ խաղում էին «Արցախ» անվամբ հայտնի ակումբում, այսուհետ կներկայանան «Նոա» ակումբի անվան տակ:
Թեև, ըստ մեր տեղեկությունների, «Արցախ» ակումբի տնօրենը կրկին բացել է «Արցախ» ֆոտբոլային ակումբը, սակայն այս անգամ, անվան մեջ փոքր -ինչ փոփոխություն անելով, դրան տվել է «Լեռնային Արցախ» անվանումը:
Բարձր երաժշտություն, սիրելի ու հայտնի արտիստներ և հանդիսատեսի բուռն արձագանք ու գոռում-գոչյուններ. այսպիսին էր երեկ Ազատության հրապարակում տիրող աժեոտաժը: Միջոցառումը կազմակերպել էր նորաստեղծ Noah մյուզիք բենդը, իսկ երեկոն իրենց կատարումներով հարստացրին և աշխուժությունն ապահովեցին հայտնի ու սիրված դեմքեր Նազիման, Միշա Մարվինը, Իվան Վալեևը, Գարիկն ու Սոնան, Արամ MP3-ն, 8Adim-ը, Ars-N-ը:
Ֆուտբոլասերները, սպորտի սիրահարներն ու ոչ միայն, հավաքվել էին Noah ակումբի շնորհանդեսին և, իհարկե, վայելելու իրենց սիրելի երգիչների կատարումները: Երիտասարդները չափազանց ակտիվ էին և ձայնակցում էին գրեթե բոլորին:
Համերգային ծրագիրը յուրահատուկ էր նրանով, որ ոչ միայն երաժշտական համարներ էին ներկայացվում, այլև կազմակերպիչները հանդիսատեսի համար պատրաստել էին անակնկալներ: Նրանց նվիրեցին գնդակներ, մարզաշապիկներ, մեկ երջանիկ ստացավ ֆոտբոլային թիմի հետ արտագնա խաղի իրավունք, խաղարկեցին afterparty-ի մասնակցության 3 տոմս:
Համերգային ծրագրի թեժ ու հետաքրքիր դրվագները ShowBiz.am-ը ներկայացնում է ստորև:
Լուսանկարները` Արսեն Հայրապետյանի
Հեղինակ` Կիմա Միրզոյան