Ինչպե՞ս տանը նկարահանվել ամսագրի շապիկի համար․ ցույց է տալիս Քայլի Ջենները

Քայլի Ջենները, որը նախկինում համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը, դստեր՝ Սթորմիի հետ հայտնվել է Չեխիայի Vogue ամսագրի 24-րդ համարի շապիկին, որը կոչվում է Vogue Czechoslovakia: Բացի Դստեր հետ լուսանկարները, Քայլին նաև ունի առանձին կադրեր, որոնք ստանալու համար նա ներկայացել է Balmain ապրանքանշի կապույտ զգեստով, իսկ որպես ֆոն` մեջքի հետևի պատին պարզապես ամրացրել է բարակ մի շղարշ։

Լուսանկարներն արվել են Ջենների՝ Լոս Անջելեսում գտնվող 36,5 դոլար արժողությամբ նոր առանձնատանը: Հետաքրքրական է, որ լուսանկարներն արվել են ներկայում մեծ պահանջարկ վայելող Zoom ծրագրի միջոցով: Աստղային մորն ու դստերը լուսանկարել են հանրահայտ Բորելի եղբայրները: Քայլիի լուսանկարն արդեն իր ինստագրամյան էջում հրապարակել է Balmain ապրանքանշը։