Քվենտին Տարանտինոյին մեղադրել են ռասիստ լինելու և ֆիլմերում «նեգր» բառը հաճախ օգտագործելու համար

Համաշխարհային ճանաչում ունեցող սկանդալային ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին ռասիստ են անվանել, հայտնում է Yahoo News-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսորի դեմ նման մեղադրանք է ներկայացրել «Ստրկության 12 տարի» ֆիլմի սցենարիստ Ջոն Ռիդլին։ Հայտնի է, որ նրա հայտարարության հիմնական պատճառը Տարանտինոյի կողմից իր ֆիլմերում «նեգր» բառի հաճախակի օգտագործումն է։ Ռիդլիի կարծիքով՝ Տարանտինոն կարծես որոշակի հաճույք է ստանում այդ բառի կիրառումից։

Լրագրողների գնահատականներով՝ այդ բառը ռեժիսորի «Ջանգոն ազատված» ֆիլմում օգտագործվել է 110, «Նողկալի ութնյակում»՝ 47 և «Ջեքի Բրաուն»-ում՝ 38 անգամ։ Լեգենդար «Քրեական ընթերցվածք» կինոնկարում հերոսները հիմնականում օգտագործում են «մեռած նեգրերի պահեստ» արտահայտությունը։

Հաղորդվում է, որ հենց Ռիդլին է կոչ արել դադարեցնել «Քամուց քշվածները» ֆիլմի ցուցադրությունը, քանի որ այն «ռասիստական» է։