Զառա Սահակյանի կտրուկ ոճափոխությունն ու զվարճալի տեսանյութը․ դերասանուհին անճանաչելիորեն փոխվել է

Դերասանուհի Զառա Սահակյանն, ով նաև Women’s Club հումորային նախագծի անդամ է կտրուկ ոճափոխություն է կատարել։ Երկար տարիներ շիկահեր ու երկար վարսերով հանդես եկող Զառան փոխել է մազերի գույնը և կարճ կտրվածք արել։

Դերասանուհին իր ինստագրամյան միկրոբլոգում զվարճալի տեսանյութ է տեղադրել վարսահարդարի մոտ գտնվելու ընթացքից, որից հետո նաև համացանցում հայտնվել է վարսահարդարի կատարած աշխատանքի ավարտուն արդյունքը ցույց տվող լուսանկարը։ Զառայի կտրուկ ու համարձակ փոփոխությունը բարձր է գնահատվել նրա երկրպագուների կողմից։