Ինչպե՞ս են Իվետա Մուկուչյանն ու Էմմին ԱՄՆ-ում միասին անցկացնում իրենց ժամանցը (լուսանկարներ)

Երգչուհիներ Էմմին ու Իվետա Մուկուչյանը այժմ գտնվում են ԱՄՆ-ում՝ Էմմին այնտեղ է բնակվում, իսկ Իվետան համաճարակի պատճառով երկրների միջև սահմանները փակելուց առաջ մեկնել էր այնտեղ ու մինչև հիմա Կալիֆորնիայում է անցկացնում իր կարանտինը։

Այսօր Իվետա Մուկուչյանի ինստագրամյան էջի Stories բաժնում հայտնվել են իր ու Էմմիի լուսանկարները, որոնք արվել են օվկիանոսի ափին։ Իսկ էմմին իր միկրոբլոգում հրապարակել է իր, Իվետայի և իր որդիների ջերմ լուսանկարը։ Տաղանդավոր երգչուհիները վայելել են իրենց ժամանցը լողափին ու սիրով կիսվել այդ կադրերով իրենց հետևորդների հետ։