Իվանկա Թրամփը հանդիպել է սևամորթ համայնքի հետ և սնունդ բաժանել նրանց (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը երեքշաբթի եղել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում, հանդիպել է սևամորթ համայնքի և կրոնական առաջնորդների հետ, գրում է Daily Mail-ը։

Նրան ուղեկցել են գյուղատնտեսության նախարար Սոնի Փերդյուն, նախագահի՝ հավատքի հարցերով խորհրդական Պաուլա Ուայթը և Սքոթ Թըրները, որը ղեկավարում է Սպիտակ տան հնարավորությունների և գործունեության ակտիվացման խորհուրդը (White House’s Opportunity and Revitalization Council)։

Այնտեղ խումբը Food Box Program ծրագրի շրջանակում սնունդ է բաժանել կորոնավիրուսի պատճառով ծանր կացության մեջ հայտնված մարդկանց և հանդիպել կրոնական առաջնորդների հետ։

«Սևամորթների եկեղեցիները մեր երկրում արդարության, հավասարության և մարդկային արժանապատվության գործում մեծ ներուժ ունեն»,- ավելի ուշ Թվիթերում գրել է Իվանկա Թրամփը։