Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կնոջ նոր կերպարը կրկին քննադատության է արժանացել

Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, բավական ակտիվորեն վարում է Ինստագրամի իր էջը։ Վերջերս կատակերուգի օգնականը բոլորովին նոր կերպար է ցուցադրել, որով զբոսանքի է գնացել կորոնավիրուսի պատճառով երկարատեւ ինքնամեկուսացումից հետո։

Այս անգամ հումորիստի 31-ամյա ընտրյալը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում պատկերված է՝ երիցուկի փունջը ձեռքին։ Տատյանան կապույտ երանգի հագուստ է ընտրել։ Բրուխունովան Miss Sixty-ի ջինսե է կրել, ռուսական ապրանքնաիշի վերնաշապիկ և Dior-ի կոշիկներ։ Տատյանան կերպարն ամբողջացրել է նավաստու գլխարկով։

«Եվ մեկ երիցուկային լուսանկար։ Ինձ դուր է գալիս այս համադրությունը՝ կապույտը սպիտակի հետ»,- լուսանկարները մեկնաբանել է Բրուխունովան։ Միայն թե նրա կերպարը ոչ բոլոր երկրպագուներին է դուր եկել։

«Ինչպե՞ս մեծացնել տարիքը։ Այսպիսի կապույտ հագուստ կրելով», «Լավ կերպար է, բայց ինձ այսպիսի գլխարկներ դուր չեն գալիս։ Իսկ առհասարակ ինձ հետաքրքիր է ձեզ տեսնել երկար մազերով, գուցե մեզ կեղծամով ուրախացնեք», «Իրերը հիանալի են, թանկ, բայց չեն համապատասխանում տարիքին»,- գրել են նրանք։