Դիտա ֆոն Թիզը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 28-ին, Միչիգան նահանգի Ռոչեստեր քաղաքում։ Նրա մայրը մատնահարդար էր, իսկ հայրը երթուղայինի վարորդ։
Գեղեցկուհին ապրել է աղքատ ընտանիքում և աշխատել է 14 տարեկանից։ Դիտան միշտ երազել է հասնել մեծ հաջողությունների, որպեսզի կարողանա գնել ծնողների սրտի ուզածը։
Դիտա Ֆոն Թիզը շատ է պատմել, որ իր բոլոր նպատակներին հասել է հանուն ծնողների բարեկեցության։
Դիտան 19 տարեկանում մերկապարուհի է եղել ակումբում, որտեղ էլ նրան նկատել են, և այդպես էլ Թիզը սկսել է իր աստղային կարիերան։
Գեղեցկուհին երկար տարիներ է, ինչ հանդիպում է աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ։
Դիտայի պնդմամբ՝ իր հայրն ունի հայկական արմատներ։
Դիտա Ֆոն Թիզն աշխարհի չորրորդ ամենահայտնի հայն է Քիմ Քարդաշյանից, Շերից և Շառլ Ազնավուրից հետո։