Անահիտ Սիմոնյանը ներկայացրել է իր մոդելավորած պաշտպանիչ դիմակների երրորդ տարբերակը

Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան էջում ներկայացրել է իր բրենդի թողարկած նորաձև, պաշտպանիչ դիմակների երրորդ տարբերակը, որի դիզայնն անչափ դուր է եկել երկրպագուներին։
«Այսօրվա մեր երրորդ լուքը կապված է հայկական գորգի հետ:
Մի փոքր ինֆորմացիա․ գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է:Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։
Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում»,-հրապարակմանը կից գրել է Անահիտը։

Նշենք, որ ավելի վաղ Անահիտը ներկայացրել էր ևս երկու պաշտպանիչ դիմակների օրինակներ։
Դրանցից առաջինը պատված էր հայկական զարդանախշերով։


Իսկ երկրորդը կապված էր հայկական թերթերի հետ։
«Նախկինում, երբ չկային սոցիալական ցանցեր, ամենակարևոր նորությունները մենք կարող էինք իմանալ միայն թերթերի միջոցով։ Այդ իսկ պատճառով մեր երկրորդ look-ը կապված է Հայկական թերթի հետ»,- լուսանկարին կից գրել էր Անահիտը։