Ինչպե՞ս է Ջենիֆեր Լոպեսը շնորհավորել իր սիրելիին

Օրեր առաջ Ջենիֆեր Լոպեսի ծննդյան օրն էր։
Նրա ընտրյալը՝ Ալեքս Ռոդրիգեսը գեղեցիկ անակնկալ էր մատուցել գեղեցկուհուն՝ նրա համար գաղտնի հավաքույթ կազմակերպելով։
Իսկ երեկ Ալեքս Ռոդրիգեսն էր նշում իր 44-ամյակը։ Գեղեցկուհին Ռոդրիգեսին նվիրել է շքանավ։
Լրատվամիջոցները պարզել են, որ շքանավն արժե 650 հազար եվրո։
Աստղային զույգն ամիսներ առաջ կիսվել էր՝ օվկիանոսում ապրելու իրենց ցանկությամբ։
Երգչուհին միշտ երազել է ապրել նման շքանավի մեջ և առավոտյան արթնանալիս տեսնել օվկիանոսը։
Ջենիֆերն ու Ալեքսը որոշել են նշել այդ կարևոր օրը միասին։
Լոպեսն իր ինստագրամյան էջում կիսվել է լուսանկարով, որտեղ ինքն ու Ռոդրիգեսը լողափում են։ Պարզվում է՝ այդ լողափում են առաջին անգամ հանդիպել սիրահար զույգերը, և հենց այստեղ է Ալեքս Ռոդրիգեսը ամուսնության առաջարկություն արել Լոպեսին։
Լուսանկարին կից Լոպեսը նշել է, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ այդ նույն լողափում։
Գեղեցկուհին իր այդ հայտարարությամբ երկրպագուներին ակնարկում է, որ շուտով կկայանա իրենց հարսանեկան արարողությունը։