Ո՞րն է Լուսինե Թովմասյանի և նրա ամուսնու ամենասիրելի վայրը

Իր ինստագրամյան էջում «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը կիսվել է ամուսնու հետ լուսանկարներով, որոնց կից գրել է․ «Ինչքան լավ հիշողություններ կան այս տեղի հետ կապված։ Մեր սիրելի վայրերից էր, երբ նոր էինք ծանոթացել»։
Երկրպագուներին լուսանկարներն անչափ դուր են եկել, և ինստագրամյան հետևորդները բազմաթիվ ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ են հղել գեղեցիկ զույգին։
Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը ՝ Արիանան, 4 տարեկան է։ Իսկ որդին` Ալեքը, լույս աշխարհ է եկել 2019–ի օգոստոսի 4-ին։