Չեխական Reflex ամսագիրը սկանդալի կենտրոնում է հայտնվել շապիկին սևամորթ Հիտլերի նկարը տեղադրելուց հետո:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Երրորդ ռեյխի ֆյուրերի՝ աֆրոամերիկացու կերպարով նկարին ուղեկցում են Black Lives Matter («Սևամորթների կյանքը կարևոր է») գրությունը, որը դարձել է Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ով մեկ տարածված զանգվածային բողոքի ցույցերի կարգախոսը:
Խնդրին նման մոտեցման պատշաճության վերաբերյալ վեճերը շարունակվում են այս շաբաթ համարի թողարկումից ի վեր:
«Ծնկի իջնե՞նք հանցագործների առաջ, որոնք իբրև թե ցանկացել են բարելավել իրավիճակ»,- նշված է Հիտլերի նկարի ներքո:
Ինչպես հայտնել է ամսագրի գլխավոր խմբագիր Մարեկ Ստոնիշը, Facebook-ը մեկօրով արգելափակել էր իր անձնական էջն ամսագրի շապիկը հրապարակելուց հետո: Իր հոդվածում նա մտահոգություն է հայտնել Black Lives Matter շարժման կապակցությամբ՝ ընդգծելով, որ կողոպուտն ու բռնությունը որևէ առնչություն չեն կարող ունենալ ռասիզմի դեմ պայքարի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մայիսի 25-ին ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունից հետո երկրով մեկ չեն դադարում բողոքի ցույցերն՝ ընդդեմ ոստիկանական բռնության և ռասայական խտրականության: Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև եվրոպական քաղաքներում: