Այսօր Ռուսաստանում Հիշատակի և վշտի օր Է: Այն սահմանվել Է ՌԴ-ի նախագահի հրամանագրով և նշվում Է գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը:
Օրվա առթիվ իրենց համերաշխությունն ու համախմբվածությունը ցույց տալու համար Ռուսաստանի և 16 այլ երկրի ներկայացուցիչներ, որոնց թվում կա նաև Հայաստանը, համատեղ կատարում են «Нам нужна одна победа» երգը։ Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ երգի իր հատվածը կատարում է իր լեզվով։ Հայաստանը հոլովակում ներկայացրել է «Նեմրա» ռոք խմբի մեներգիչ Վանը։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Վրաստանի և Ուկրաինայի ներկայցուցիչները՝ չնայած Ռուսաստանի հետ ունեցած տարածքային կոնֆլիկտի։ Բացի վերոնշյալ երկրներից՝ տեսահոլովակում նկարահանվել են նաև Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսրայելի, Իսպայի և շատ այլ երկրների ներկայացուցիչներ։
Հոլովակը շատ արագ տարածվել է համացանցում և արժանացել է օգտատերի հիացմունքին և գովեստի խոսքերին։