Dior նորաձևության տունը հուլիսից կվերսկսի նորաձևության ցուցադրությունները․ կլինեն բացառություններ

Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը երկուշաբթի հայտարարել է, որ հուլիսից կվերսկսի նորաձևության ցուցադրությունները, գրում է Reuters-ը։

Հուլիսի 22-ին Իտալիայի Լեչչե քաղաքում տեղի կունենա Cruise միջինասեզոնային շարքի պրեմիերան, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Պյոտրո Բեքարին։

Dior-ը ծրագրում է նաև կանանց հագուստի ցուցադրություն անցկացնել Փարիզում՝ սեպտեմբեր ամսին, ասել է Բեքարին՝ հավելելով, որ կախված իրավիճակից այդ ժամանակ հնարավոր է նաև հանդիսատեսի ներկայությունը։

«Նորաձևության շաբաթը կարևոր է ոչ միայն նորաձևության ընտանիքի, այլև այն քաղաքի համար, որտեղ անցկացվում են ցուցադրությունները»,- ասել է Dior-ի դիզայներ Մարիա Գրացիա Քյուրին: