Բաքվում կայացած «Ժառա» փառատոնի ժամանակ Լոլիտան և Բոսսոնը իրենց զուգերգով հիացրել են երկրպագուներին։
Կատարումից հետո Լոլիտան զվարճալի ու սիրառատ տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում, որտեղ ինքն ու Բոսսոնը համբուրվել են։
«Իմ վաղեմի ընկեր, մեկը միլիոնի միջից։ Ինչ հաճելի է քեզ տեսնել ու իմանալ, որ մեր միջև անկեղծ ընկերություն է»,- հրապարակմանը կից նշել է Լոլիտան։
Լրագրողների պնդմամբ՝ փառատոնի ժամանակ Լոլիտան և Բոսսոնը անբաժան են եղել։
Նրանք այնքան ջերմ ու հոգատար են եղել միմյանց նկատմամբ, որ կասկածների տեղիք են տվել։
Լոբոդան, ով Լոլիտայի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, կատակով նշել է՝ լրագրողներին ասելով, որ Բոսսոնը խլել է իրենից իր ընկերուհուն և թույլ չի տալիս Լոլիտային իր կողքից մեկ մետր անգամ հեռանալ։
Հիշեցնենք, որ Լոլիտան շաբաթներ առաջ է բաժանվել իր երիտասարդ ամուսնուց, իսկ Բոսսոնի սիրտն ազատ է։
Տարիներ առաջ սիրված երգիչը հանդիպում էր 20-ամյա ռուս երկրպագուհու հետ։
Երգիչը բազմիցս նշել է, որ խենթանում է ռուս աղջիկների համար և նրանց ամենագեղեցիկն է համարում աշխարհում։