«Հիասքանչ սկեսուրս». Մարգարիտա Սիմոնյանն Ինստագրամում հրապարակել է Լաուրա Քեոսայանի նոր լուսանկարները

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է 81-ամյա սկեսուրի՝ Լաուրա Քեոսայանի լուսանկարները:

«Հիասքանչ սկեսուրս, առողջ եղե՛ք»,- լուսանկարներին կից գրել է Սիմոնյանը:

Այս հրապարակումը մի քանի ժամում տասնհինգ հազարից ավելի հավանում է ստացել: Սիմոնյանի հետևորդների մեծ մասը գովեստի խոսք է գրել տիկին Քեոսայանին՝ ընդգծելով, որ նա իսկական գեղեցկուհի է:

Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է ընտանեկան լուսանկարներով կիսվում սոցցանցերում: Ավելի վաղ նա հրապարակել էր ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է երգում տարեց սկեսուրը:

«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել երգել, սակայն սեփական ծննդյան օրը կարելի է»,- տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:

Սկեսուրի ծննդյանը նիրված գրառման մեջ Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել էր, որ «առանց նրա իրենց տանը վատ է ու տխուր»:

«Նա մեր տան ամենօրյա ուրախությունն է»,- ընդգծել էր Սիմոնյանը՝ հավելելով, որ սկեսուրի վերաբերմունքն իր նկատմամբ իրեն ստիպում է ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնել «այդպիսի նվերի» համար: