Ֆոտոշոփը հրաշքներ է գործում․ Սիրուն Մինասի նոր լուսանկարը

Ինստագրամյան էջում պլաստիկ վիրաբույժ և Women’s Club հումորային նախագծի անդամ Սիրուն Մինասը կիսվել է իր լուսանկարով և միաժամանակ երկրպագուներին է ներկայացրել նույն լուսանկարի ֆոտոշոփված տարբերակը՝ ցույց տալով, թե ինչպիսի հրաշքներ է գործում ֆոտոշոփը։ Լուսանկարի մեկնաբանությունների բաժնում երկրպագուները բաժանվել են երկու խմբի․ մի մասը հիացել է ֆոտոշոփված տարբերակով, մյուս մասը հավատացրել է, որ Սիիրուն Մինասը գեղեցիկ է առանց որևէ միջամտության։
Ինքը՝ Սիրունը, անմասն է մնացել այդ քննարկումներից։
Նշենք, որ շաբաթներ առաջ Սիրուն Մինասը խոստովանել է, որ շուտով մայրիկ է դառնալու։ Այս խոստովանությունից հետո նա հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում լուսանկարներով՝ ներկայացնելով իր գեղեցիկ կարգավիճակը։