Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել՝ գովազդելով իր գիշերազգեստների հավաքածուն

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում առանց դիմահարդարման լուսանկարների շարք է հրապարակել՝ գովազդելով իր գիշերազգեստների հավաքածուն, գրում է Daily Mail-ը։

Իրապատում շոուի 39-ամյա աստղն ապացուցել է, որ առանց դիմահարդարման նույնպես հրաշալի տեսք ունի, գրում է աղբյուրը՝ մեկնաբանելով Քիմի սելֆիների շարքը։

Լուսանկարներից մեկում իրապատում շոուի աստղը լվացքի մեքենայի մոտ նստած ժպտում է տեսախցիկին։ Մյուս լուսանկարում հարմարավետորեն տեղավորվել է բազմոցին և պոպկորն է ուտում։

«Այժմ հասանելի է. Summer Sleep չափազանց փափուկ և առաձգական գիշերազգեստ՝ ամռանը ձեզ հով պահելու համար: Այն հասանելի է 2 գույներով և XXS-4X չափսերով»,- լուսանկարներին կից գրել է Քիմը։