Հարմարավետ և գեղեցիկ․ Ganni-ն ներկայացրել է աշնանային հավաքածուն

Ganni նորաձևության տունն առցանց ռեժիմով ներկայացրել է կարանտինային պայմաններում թողարկված իր առաջին հավաքածուն։
Ganni-ի ղեկավարությունը խոստովանել է, որ համավարակի պատճառով դիզայներները, դերձակները և մյուս աշխատակիցները հայտնվել են ծանր իրավիճակում:
Հեղինակավոր VOGUE ամսագիրը ներկայացրել է նորաձևության սիրահարներին բրենդի հավաքածուն, որն արժանացել է բարձր գնահատականի, թե՛ նորաձևության քննադատների կողմից, թե՛ սպառողի։