Որտե՞ղ են անցկացնում Վիկտորյա և Դևիդ Բեքհեմներն իրենց կարանտինը

Ժամեր առաջ 46-ամյա Վիկտորյա Բեքհեմը կիսվել է ընտանեկան կադրերով՝ ներկայացնելով, թե որտեղ են ինքը, ամուսինն ու չորս երեխաները անցկացնում իրենց կարանտինը։
Բեքհեմների ընտանիքն ինքնամեկուսացումը վայելում է Դուբայում գտնվող իրենց առանձնատանը։
Երկրպագուներին անչափ դուր է եկել աստղային զույգի գեղեցիկ ամառանոցը, նրանք խնդրել են կիսվել ևս մի քանի լուսանկարով։

Ավելի վաղ Բեքհեմների ընտանիքի մտերիմ ընկերներից մեկը լրատվամիջոցներին հայտնել էր, որ աստղային ընտանիքի մի օրն անգամ չի անցնում առանց վեճերի ու անհամաձայնությունների։ Ինսայդերի հավաստմամբ՝ 20 տարվա ամուսինների վեճի հիմնական թեման վերաբերում է երեխաներին։ Բանն այն է, որ կարանտինի ընթացքում Դևիդ Բեքհեմը, հետևելով երեխաների ուսմանը, հասկացել է, որ վերջիններս բավարար ժամանակ չեն տրամադրում կրթությանը։ Իսկ Վիկոտրյային այդ հանգամանքն այդքան էլ չի անհանգստացնում, քանզի նրա կարծիքով իր երեխաները դեռ վաղ տարիքից պետք է օգտվեն ծնողների հայտնիությունից ու հարթեն իրենց աստղային ճանապարհը։