Գարիկ Պապոյանի նոր լուսանկարներն ու Տոլիկի խնդրանքը

Գարիկ Պապոյանի երկրպագուներն ու ինստագրամյան հետևորդները գիտեն, որ նա շատ է սիրում կենդանիներին ու թռչուններին։ Գարիկը երբեմն հրապարակում է իր շան ու թութակի մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր։

Նա այս անգամ իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել է Տոլիկ անունով իր թութակի հետ։ Հրապարակումներից մեկին կից Գարիկը գրել է․ «էս նկարը Տոլիկի խնդրանքով եմ դրել։ Հավանել ա իրա ժպիտը։ Ասում ա, միշտ ինձանից գեշ նկարներ ես դրել»։