Ստեֆանի Մայերի համանուն վեպի հիմման վրա նկարահանված «Մթնշաղ» ֆիլմը տարիներ առաջ արժանացավ միլիոնավոր կինոսերների բարձր գնահատականին։
Ի սկզբանե Էդվարդի ու Բելլայի դերում վեպի հեղինակը տեսնում էր Հենրի Քավելին ու Էմիլի Բրաունինգին, սակայն երբ ֆիլմը սկսեց նկարահանվել, նրանք արդեն բավականին մեծ էին այդ դերերի համար:
Գլխավոր դերերը բաժին հասան Քրիստեն Ստյուարտին և Ռոբերտ Պատինսոնին, ովքեր այդ ժամանակ քչերին էին հայտնի։
Նրանք համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին ֆիլմի շնորհիվ։
«Մթնշաղ» ֆիլմում հերոսուհու՝ Բելլա Սվոնի երկհարկանի առանձնատունը հիմա մեծ պահանջարկ ունի։ ֆիլմի սիրահարները երազում են տեսնել այն ու գիշերել այնտեղ։ Փոքրիկ առանձնատան մեկ գիշերակացն արժե 600 դոլար։
Տան սեփականատերը նշում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ տունն անգամ մեկ օր դատարկ չի մնացել։ Այս տունը հարևաններն անվանել են անիծված, որովհետև այստեղ բնակվող երեք քույրերը բռնաբարվել են ու սպանվել։ Դա էր պատճառը, որ տան սեփականատերը այնտեղ չէր ապրում և տունն օգտագործվում էր նկարահանումների համար։