Ժամանակակից աշխարհում համացանցը շատ կարևոր նշանակություն ունի միլիոնավոր մարդկանց համար, որոնք բազմաթիվ հարցեր լուծում են հենց համաշխարհային սարդոստայնի օգնությամբ: Այս առումով առևտուրը ևս բացառություն չէ:
Համացանցն առևտրի հարմար հարթակ է, քանի որ օգնում է գնումներ անել՝ խնայելով ժամանակը:
Այնուհանդերձ՝ առցանց պատվեր տալն ու որևէ բան գնելը բավականին ռիսկային քայլ է, քանի որ շատ հաճախ առաքված ապրանքը որևէ կապ չի ունենում պատվիրած նմուշի հետ:
Այս պնդումը կարող են հաստատել boredpanda.com կայքի հրապարակած ուշագրավ ֆոտոշարքի հերոսները, որոնք առցանց շոփինգի «զոհ» են դարձել.