Տոմա Պետրոսյանը առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

Տոմա Պետրոսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր սելֆիով։ Լուսանկարը հատկանշական է նրանով, որ դրանում դերասանուհին առանց դիմահարդարման է և նկարը մշակված չէ ոչ մի հատուկ ֆիլտրի միջոցով։

Տոման այդ լուսանկարով բարի լույս է մաղթել իր հետևորդներին, իսկ վերջիններս էլ բարձր են գնահատել դերասանուհու լուսանկարն ու մեկնաբանություններում նշել, որ նա շատ գեղեցիկ է առանց շպարի։