Դիանա Մխիթարյանը վիրահատել է քիթը

Երգչուհի, «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Դիանա Մխիթարյանը սերիալի նկարահանումների ավարտից հետո որոշել է արտաքին փոփոխության դիմել: Նա արել է քթի վիրահատություն, ինչի մասին տեղեկացրել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում:

Դերասանուհին հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել, որում երևում է քթի վիրակապը: «Բարև ձեզ»,- հոլովակին կից գրել է Դիանա Մխիթարյանը:

Նշենք նաև, որ վիրահատությունը տեղի է ունեցել երեկ և դերասանուհին այժմ իրեն լավ է զգում։