Աշխարհահռչակ ապրանքանիշն օրեր առաջ ներկայացրել է «Save the Children» հավաքածուն, որի վաճառքից ստացված ողջ հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով։ Հավաքածուն անվանվել է համանուն կազմակերպության պատվին, որն ակտիվ զբաղվում է բարեգործությամբ ու արդեն տասը տարի է, ինչ համագործակցում է «Bvlgari» բրենդի հետ։
Այս կազմակերպության և «Bvlgari» բրենդի համագործակցության շնորհիվ 2 միլիոն երեխա հնարավորություն է ստացել կրթվելու եվրոպական լավագույն ուսումնական հաստատություններում։ Այս նոր հավաքածուի արժեքը 100 միլիոն դոլար է, որն ամբողջությամբ օգտագործվելու է հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնելու համար։
Զարդերն առանձնանում են իրենց նրբությամբ ու էլէգեանտությամբ։
Բրենդը պնդում է, որ յուրաքանչյուր ոք, ով կրում է այս զարդը, համարվում է բարեգործ։
Բազմաթիվ աստղեր արդեն գնել են այս հավաքածուից իրենց սիրելի զարդը՝ իրենց լուման ներդնելով այդ մեծ բարեգործական աշխատանքի մեջ։