«8 ժամ լաց եմ եղել»․Ժաննա Ֆրիսկեի քույրը ցուցադրել է իր նոր դաջվածքը

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, բավականին ակտիվ է ինստագրամյան էջում և հաճախ է կիսվում երկրպագուների հետ նոր լուսանկարներով ու տեսանյութերով։ Այս անգամ նա հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցադրել է իր նոր դաջվածքը։
«Առաջին 4 ժամը ամեն ինչ նորմալ էր, բայց հետո քիչ էր մնում բարձրանայի պատերի վրա։ Չէի սպասում, որ կկարողանամ դիմանալ։ Ինձ թվում էր կփախչեմ»,- լուսանկարին կից գրել է Նատալյան։

Նատալյան նաև լուսանկարին կից նշել է, որ դաջվածքի մասնագետը դաջելու ընթացքում անընդհատ կատակներ է արել, տարբեր պատմություններ է պատմել գեղեցկուհու ուշադրությունը շեղելու համար։ Ինստագրամյան հետևորդների մի մասին Նատալյայի նոր դաջվածքն անչափ դուր է եկել։ Նրանք մեկնաբանություններում նշել են, որ այն ընդգծել է Նատալյայի սեքսուալությունն ու շատ գեղեցիկ է։ Սակայն ոմանք էլ մեկնաբանությունները հեղեղել են բացասական կարծիքներով, որոնց կողքով, սակայն, Նատալյան անտարբեր չի անցել ու պատասխանել է՝ գրելով․ «Եթե Ձեզ դուր չի գալիս,ապա պարզապես, մի նայեք։ Ձեզ ոչ ոք չի ստիպում»։