«Դու միշտ իմ սրտում ես»․ Նաոմի Քեմփբելի ու Մայքլ Ջեքսոնի արխիվային լուսանկարը

Նաոմի Քեմփբելն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարով, որում ինքն ու փոփի արքա Մայքլ Ջեքսոնն են։

Այսօր Ջեքսոնի մահվան օրն է ու Նաոմին հրապարակել է լուսանկար երգչի տեսահոլովակներից մեկի նկարահանման հրապարակից, որի գլխավոր հերոսուհին ինքն էր։ «11 տարի է, բայց դու միշտ իմ սրտում ես ու երբեք չես մոռացվի»,- լուսանկարին կից գրել է Նաոմին։