«Եկեք սեր նվիրենք»․ Լիլիթ Բասյանի ամառային լուսանկարն ու գրառումը

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամում հրապարակված լուսանկարում Լիլիթը կրում է սպիտակ բլուզ, ջինսե տաբատ, որոնց հետ էլ համադրել է վարդագույն պիջակը։ Սննդաբանի կերպարն ամբողջացնում են ոճային ակնոցն ու գլխարկը։

Հրապարակմանը կից Լիլիթը թողել է հետևյալ գրառումը․ «Բարի օր, թանկագիննե՜րս, չե՞ք կարոտել ինձ: Ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ, որ ամեն օր ինձ էներգիա եք տալիս: Ուզում եմ Ձեզ ուղարկել իմ սիրո ճառագայթները: Եկեք սեր նվիրենք»։