Քսենյա Սոբչակը կոտրել է քիթն ու հայտնվել հիվանդանոցում

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ինստագրամյան էջում՝ հայտնել է, որ կոտրել է քիթն ու դրա պատճառով հայտնվել հիվանդանոցում։ Նա իր հիվանդասենյակից տեսանյութ է հրապարակել։

«Հարգելի ընկերներ, ես հիվանդանոցում եմ։ Հենց նոր վիրահատել են, ամեն ինչ կարգին է։ Պատահում է, կհաղթահարենք»,- ասել է Սոբչակը։ Հոլովակում հաղորդավարուհու քթին նկատելի է վիրակապը։

Տեսանյութում նա նաև նշել է, որ անհաջող ընկել է, ինչի հետևանքով քթի կոտրվածք է ստացել և ցնցում։ «Հարկավոր է բուժվել»,- հավելել է Սոբչակը։

Հաղորդավարուհին բժիշկներին շնորհակալություն է հայտնել հիվանդի գաղտնիքը պահպանելու («այս օրերի ընթացքում տեղեկատվության արտահոսք չի եղել») և բարդագույն վիրահատություն կատարելու համար։ Նա հավելել է, որ ամուսինը՝ թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը և մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան, իրեն աջակցել են այս բարդ ընթացքում։