Երգչուհի Սիլվա Հակոբյանը կարանտինի ընթացքում բավականին ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում։
Ժամեր առաջ նա կիսվել է ինստագրամյան հետևորդների հետ ընտանեկան նոր ֆոտոշարքով, որին կից գրել է․ «Կա մեկը, ում ձեռքերում է գտնվում իմ սիրտը, ում մի ժպիտը զարդարում է ողջ օրս, ում ծիծաղը պայծառ է ինձ համար արևի լույսից․ նա իմ աղջիկն է»,- գրել է երգչուհին։
Լուսանկարները տեղ են գտել նաև լուսանկարչի ինստագրամյան էջում։ Երկրպագուներին շատ է դուր եկել երգչուհու նոր ֆոտոշարքը, որի մեկնաբանությունների բաժինը րոպեների ընթացքում հեղեղվել են դրական ու ջերմ խոսքերով։