Քիմ Քարդաշյանը՝ նոր շոուի մասին

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը բանտային բարեփոխումների թեմայով բազմիցս ելույթներ է ունեցել տարբեր հեղինակավոր համդիպումների և միջոցառումների ժամանակ:  Եվ ահա երեկ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ֆոտոշարք է հրապարակել, որոնք արվել են Կոլումբիայի ուղղիչ հաստատությունում և հայտարարել նոր շոուի մեկնարկի մասին։

«Նախորդ շաբաթ ես շատ զգացված էի Ջորթաունի պրոֆեսոր դոկտոր Մարկ Հովարդից, ով դասավանդում է Վաշինգոտնի բանտում, ուր այս տղամարդիկ ու կանայք կարող են Ջորթաունում ուսման քվոտա ստանալ։ Ես այնքան շատ զարմանալի մարդկանց եմ հանդիպել ու ցանկանում են ձեզ հետ կիսվել իրենց պատմություններով։ Այդ պատճառով մենք վավերագրական ֆիլմ ենք նկարահանել, որի վրա ես աշխատում էի և, որը եթեր կհեռարձակվի Oxygen-ով։ Հույս ունեմ, որ դուք ևս արդարադատության համակարգի մասին կիմանաք այնպես, ինչպես ես»,- բանտարկյալների հետ լուսանկարների շարքն այսպես է մեկնաբանել Քիմը։