Ի՞նչ ավտոմեքենա է վարում Գոհար Ավետիսյանը (լուսանկար)

Երգչուհի, դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով երկրպագուներին Porsche մակնիշի իր ավտոմեքենան։ Ինստագրամյան հետևորդներին դուր է եկել գեղեցկուհու շքեղ ավտոմեքենան։
Նշենք, որ իր բոլոր հաջողություններին Գոհար Ավետիսյանը հասել է քայլ առ քայլ ու սեփական ուժերով։ Արդեն երկար տարիներ է, ինչ Գոհարը զբաղվում է  դիմահարդարմամբ և Մոսկվայում համարվում է լավագույն մասնագետներից մեկը։
Վերջերս նա նաև սկսել է զբաղվել երաժշտությամբ ու ներկայացրել է երկրպագուներին մի քանի տեսահոլովակ։

Ավելի վաղ  Գոհարը գրառում էր արել՝ պատմելով, թե կարանտինային պայմաններում ինչ վիճակում է գտնվում իր բիզնեսը։
«Սկսեմ նրանից, որ ես ունեմ դիմահարդարման 11 տարվա փորձ։ Եվ այնպիսի իրավիճակ, ինչպիսին հիմա է, աշխահում դեռ երբեք չի եղել։ Իմ գեղեցկության սրահը գտնվում է Մոսկվայում, և այնտեղ աշխատող 50 աշխատակիցները ձեզ կպատմեն, թե ինչպիսի վիճակ է մեր ոլորտում այսօր։
Այպիսով, մեկ շաբաթ առաջ ՝ 3 ամիս ինքնամեկուսացումից հետո, գեղեցկության սրահները գործելու իրավունք ստացան իր գրառման մեջ պատմում է Գոհարն ու նշում, որ ամենից քիչ տուժել են վարսահարդարները, որոնց աշխատանքն ավելի է շատացել»,- պատմել էր նա։
Ավետիսյանը նաև նշել էր, որ աշխատանքի պակաս չեն զգում նաև մատնահարդարները, իսկ դիմահարդարները անելու բացարձակ ոչինչ չունեն։
Դրա պատճառը, իհարկե, այն է, որ երկրում արգելված են խնջույքներն ու հավաքույթները։
Գոհարը լիահույս է, որ կարճ ժամանակ անց այս դժվարությունները կանցնեն։