«Ես շատ հպարտ եմ, որ քո քույրն եմ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորում է Քլոեի ծննդյան օրը

Երեկ իր ծնդդյան օրն էր նշում Քլոե Քարդաշյանը։ Նա դարձավ 36 տարեկան։ Հայազգի հեռուստաաստղն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում մարդիկ սկսել են շնորհավորել նրան։

Իսկ Քլոեի քույրը՝ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է նրա ծննդյան օրն ու իր ինստագրամյան էջում հրապարակել Քլոեի լուսանկարներից մեկը, դրան կից գրելով․ «Շնորհավոր աշխարհի ամենագեղեցիկ հոգու ծննդյան օրը։ Շնորհակալ եմ, որ միշտ այդքան դրական ես ու մտածում ես բոլորի մասին։ Դու շատ նրբանկատ ես ու չափից ավելի ես հոգ տանում քեզ շրջապատողների մասին։ Ես շատ հպարտ եմ, որ քո քույրն եմ։ Ընդմիշտ սիրում եմ քեզ»։