Այս տարվա հունիսին հայտնի դարձավ, որ Մեգան Մարքլը կդառնա բրիտանական Vogue-ի սեպտեմբերյան համարի հրավիրված խմբագիրը: Մինչ այդ մամուլում արդեն հայտնվել էր ինֆորմացիա այն մասին, թե ինչ թեմաների է ցանկանում անդրադառնալ հերցոգուհին: Իսկ ահա այսօր հանրությունը արդեն կարող է գնահատական տալ ժամանակավոր խմբագրի հեղինակային աշխատանքին (հնարավոր է նաև, որ Մեգանը մշտական սյունակ ունենա հրատարակությունում):
Երեկ բրիտանական Vogue-ի Ինստագրամում հրապարակվեց սեպտեմբերյան համարի շապիկը: Նրա վրա հայտնվել են միանգամից 15 հերոսուհի, ում անհատապես ընտրել է Մեգանը: Նրանց մեջ են մոդելներ Ադվոա Աբոան, Քրիստի Թարլինգթոնը և Ադութ Ակեհը, ակտիվիստուհի Գրետա Տունբերգը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, դերասանուհիներ Ջեմմա Չանը, Յարա Շահիդին, Սալմա Հայեկը, Ջեյն Ֆոնդան և շատ ուրիշներ:
Շապիկի վրայի 16-րդ սյունակը դատարկ է մնացել, դրա միջոցով Մեգանը ցանկացել է ցույց տալ, որ այդ տեղը ամրագրված է ցանկացած ընթերցողի կողմից, ով իրեն տեսնում է հայելու մակերեսին:
Համարի գլխավոր թեման ձևավորվում է որպես Forces To Change, դրանով էլ բացատրվում է Մեգանի ընտրությունը, ով միանգամից հայտարարել էր, որ ցանկանում է այս համարը նվիրել ուժեղ կանանց, ովքեր փոխում են այս աշխարհը, պայքարում են անարդարությունների և խտրականությունների դեմ:
Բացի այդ համարում հնարավոր կլինի նաև կարդալ Մեգան Մարքլի հարցազրույցը ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հետ:
Շապիկի համար լուսանկարներն արել է Փիթեր Լինդբերգը: Նոր համարը վաճառքում կլինի օգոստոսի 2-ից: