Լուիզա Ղամբարյանը շնորհավորել է դստեր ծննդյան օրը․ դերասանուհու նոր գրառումն ու լուսանկարը

Լուիզա Ղամբարյանն իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է դստեր՝ Գաբիի լուսանկարն ու շնորհավորել նրա ծննդյան օրը։ Դերասանուհին լուսանկարին կից գրել է․

«Աշխարհը հանկարծ դարձավ մի մասնիկ իմ բռի մեջ, հանկարծ կյանքը նոր գույն ու բույր ստացավ ինձ համար, ես դարձա հզոր, անկոտրում ու անպարտելի, միևնույն ժամանակ շատ խոցելի,քանզի հայտնվեց մեկն, ով ինձ ստիպեց սիրել անանուն սիրով, երջանկանալ անծայրածիր, նվիրվել անմնացորդ, վախենալամեն վարկյան, անձնական կյանքը մոռացած ապրել նրա կյանքով, արտասվել ու ծիծաղել միայն նրա համար։ Եվ այս ամենը հասկանալու, զգալու համար բավական եղավ այն մի քանի վարկյանը, երբ երկունքի ցավերից թուլացած առաջին անգամ նրան գիրկս առա, գիրկս առա և ինձ մայր զգացի․․․ Թվում է՝ դեռ երեկ էր, բայց միայն թվում է, որովհետև իմ կողքին ապրող հրաշք օրիորդն ինձ սթափեցնում ու հիշեցնում է՝ անցել է տասնհինգ տարի․․․ Շնորհավոր ծնունդդ իմ գանձ։ Թող ամենուր լույսը քեզ ուղղորդի,քո մաքուր և բարի աչքերը թող միշտ ժպտան, ու թող որ դու գտնես քո տաքուկ անկյունն ու բանաս դուռը քո երազանքների աշխարհի, իսկ հաջողությունն ու երջանկությունը ԵՐԱՆԻ դառնան քո անբաժան ընկերները․․․ Եվ ինչու ոչ, ես շնորհավորում եմ նաև ինձ ու հայրիկիդ։ Շնորհավորում եմ քեզ նման դուստր ունենալու համար։ Եղիր՛ ոչ միայն օրհնված, այլ նաև օծված»։